Ֆլորենս Նայթինգեյլ
Ֆլորենս Նայթինգեյլ անգլ.՝ Florence Nightingale Smith | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1820[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն[4] |
Մահացել է | օգոստոսի 13, 1910[1][2][3][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Գերեզման | Wellow[5] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Մասնագիտություն | բուժքույր, վիճակագրագետ, գրող, քաղաքական գործիչ, ուսուցչուհի և սոցիոլոգ |
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Նայթինգեյլ[6][7], մայր՝ Ֆրենսիս Սմիթ[8][6][7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Թագավորական վիճակագրական ընկերություն |
Ստորագրություն | |
Florence Nightingale Վիքիպահեստում |
Ֆլորենս Նայթինգեյլ (անգլ.՝ Florence Nightingale, մայիսի 12, 1820[1][2][3][…], Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն[4] - օգոստոսի 13, 1910[1][2][3][…], Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), բրիտանացի բուժքույր և հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1820 թվականի մայիսի 12-ին Ֆլորենցիայում, հարուստ ազնվականի ընտանիքում։ Ստացել է հիանալի կրթություն՝ տիրապետում էր հին հունարենին, լատիներենին, ֆրանսերենին, գերմաներենին և իտալերենին։ Նրա գլխավոր նպատակը մարդկանց մահից և հիվանդություններից փրկելն էր։ 20 տարեկանում որոշեց դառնալ բուժքույր, բայց նրա երազանքը կատարվեց միայն 13 տարի հետո, քանի որ բուժքույրի գործը Անգլիայում շատ կիրառական չէր։ Նրա ծնողները և հարազատները կտրականապես դեմ էին նրա որոշմանը։ Ֆլորենսը իսկապես երջանիկ էր, երբ 1846 թվականին մի քանի ամիս կարողացավ այցելել հիվանդներին՝ ուսումնասիրելով բուժքրոջ աշխատանքը Իտալիայում, Եգիպտոսում և Հունաստանում։ 1850 թվականին այցելել է Կայզերվերտի դիակոնիսի համալսարանը (Գերմանիա), ինչը դարձավ շրջադարձային նրա կյանքում[9]։ Կարողանալով իր ծնողների կամքին հակառակ գնալ՝ վերջապես մոր համաձայնությամբ 1851 թվականին ուղևորվեց Կայզերվերտի համալսարան, որտեղ ստացավ բուժքույրի հիանալի կրթություն։ 1853 թվականին դառնում է Լոնդոնի Հարլի Սթրիթ փողոցի վրա գտնվող փոքրիկ հիվանդանոցի ղեկավար[10], ինչը նրան ճանաչում բերեց և սկսեց տարբեր բուժական հաստատություններից հրավերներ ստացավ։
1854 թվականի հոկտեմբերին, Ղրիմի պատերազմի ժամանակ, Ֆլորենսը 38 օգնականների հետ, որոնց մեջ կային միանձնուհիներ և բուժքույրեր, ուղևորվեցին դաշտային հիվանդանոցներ, սկզբում Յուսքյուդար (Թուրքիա), ապա Ղրիմ։ Այդ ամբողջ ընթացքում Ֆլորենսը զբաղվել է հիվանդներին և վիրավորներին օգնելով։ Դրա արդյունքում՝ վեց ամսվա ընթացքում մահացությունները 42-ից նվազեց մինչև 2,2 %[11]։
1856 թվականին Ֆլորենսը իր գումարով պատվիրեց Ղրիմի Բալակլավայի մոտ գտնվող բարձր լեռան վրա քանդակել մարմարե խաչ՝ ի հիշատակ Ղրիմի պատերազմում զոհված զինվորների, բժիշկների և բուժքույրերի։
Ղրիմի պատերազմին մասնակցելու համար Ֆլորենսը արժանացավ ազգային հերոսի պատվավոր կոչման։ Ճակատից վերադարձած զինվորները նրա մասին լեգենդներ էին պատմում, նրա կոչելով «ջահով կին», քանի որ վերջինս ջահով շրջում էր հիվանդասենյակներով՝ ստուգելով հիվանդներին։
Անգլիա վերադառնալով (1856) Նայթինգեյլը իր առաջ նպատակ դրեց վերակազմավորելու ռազմական բժշկական ծառայությունը։ Չնայած Ռազմական նախարարության (անգլ.՝ War Office) դեմ լինելուն, նրան հաջողվեց 1857 թվականին ստեղծել բանակում հանդիպող առողջական խնդիրներով զբաղվող միություն (անգլ.՝ Royal Commission on the Health of the Army): Չնայած նրան, որ այդ ժամանակ կանայք չէին կարող լինել այդ մակարդակի միությունների անդամներ, Նայթինգեյլը մեծ ազդեցություն ունեցավ միության գործունեության վրա՝ դրան տրամադրելով հսկայական քանակով տեղեկատվություն, որը ներառված էր միության հաշվետվության մեջ։ Որպեսզի իշխանությանը համոզեր կատարել բարենորոգումներ, Նայթինգեյլը ներկայացել է իր վիճակագրական ուսումնասիրությունները, երբ սոցիալական վիճակագրությունը դեռևս նոր էր սկսում ծաղկում ապրել։ 1859 թվականին ռազմական նախարար կրկին դարձավ Հերբերտը, ում օգնությամբ Նայթինգեյլը հասավ նրան, որ հիվանդանոցներն ապահովվեցին օդափոխման համակարգով և կոյուղով, բուժաշխատողների առջև հատուկ պատրաստվածություն անցնելու խնդիր դրվեց, հիվանդանոցներում իրականացվեցին վիճակագրական վերլուծություններ։ Կազմվեց ռազմաբժշկական դպրոց, բանակում անցկացվեց հիվանդությունների կանխարգելման կարևորությանն ուղղված բացատրական աշխատանքներ[12]։
1859 թվականին Նայթինգեյլը ընտրվեց Արքայական վիճակագրական հասարակության անդամ[13] և արդյունքում դարձավ Ամերիկյան վիճակակագրական ասոցացիայի պատվավոր անդամ[14]։
Նա գրել է «Նշումներ բրիտանական բանակի հոսպիտալներում առողջության վրա ազդող գործոննների արդյունավետության և դրանք վերահսկելու մասին» (Notes on Matters Affecting the Health, Efficiency and Hospital Administration of the British Army, 1858) և «Ինչպես խնամել հիվանդներին» (Notes on Nursing: What It Is and What It Is Not, 1860) գրքերը։ «Ինչպես խնամել հիվանդներին» գիրքը առաջին անգամ ռուսերենով թարգմանվել և հրատարակվել է 1905 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում։
1860 թվականին Ֆլորենսը բացեց Նայթինգեյլյան փորձարարական դպրոցը բուժքույրերի համար՝ Լոնդոնի Սուրբ Ֆոմայի հիվանդանոցի մոտ՝ նվիրաբերելով մեծ քանակի գումար։ Շուտով այդ դպրոցն ավարտածները սկսեցին ստեղծել համանման հաստատություններ՝ այլ հիվանդանոցների մոտ, ինչպես նաև այլ երկրներում։ Էմմի Կարոլինա Ռապեն, ով սովորել էր այդ դպրոցում 1866-67 թվականներին, ստեղծեց նման դպրոց Շվեդիայում։ Հետագայում նրա օրինակով ստեղծվեցին դպրոցներ Եվրոպայում և Ամերիկայում, իսկ դասավանդում էին հենց բուժքույրերը։ 1864 թվականին Անրի Դյունանը Ժնևում ստեղծեց Կարմիր Խաչի համաշխարհային կազմակերպությունը։
Նայթինգեյլը մահացել է 1910 թվականի օգոստոսի 13-ին, Լոնդոնում։
Ներդրումը վիճակագրության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակից սոցիալական վիճակագրության հիմնադիրը համարվում է Ադոլֆ Կետլեն։ Մինչ այդ սոցիոլոգիայում չէին եղել հստակ մեթոդներ, քանի որ ի տարբերություն բնության երևույթների՝ մարդու վարքը համարվում էր խիստ անհատական և օրինաչափություններին չենթարկվող։ Կետլեն օգտագործելով վիճակագրությունը և «միջին վիճակագարական մարդ» հասկացությունը, հայտնաբերեց օրենքներ, որոնք կարգավորում էին մարդու պահվածքը «միջինում»։ 1831 թվականին նա հրատարակեց իր ուսումնասիրությունները, որտեղ նկարագրում էր հանցագործությունների կախվածությունը սեռից, տարիքից, կրթությունից, կլիմայից և տարվա եղանակից։ Նայթինգեյլը նրա աշխատությունների երկրպագուն էր։ Նա հասակացավ թե ինչպես կարող է վիճակագրությունը օգնել բժշկական ծառայություններին[12]։
Ֆլորենսի 800 էջանոց «Նշումներ բրիտանական բանակի հոսպիտալներում առողջության վրա ազդող գործոննների արդյունավետության և դրանք վերահսկելու մասին» (1858) գիրքը, ուներ վիճակագրությանը նվիրված բաժին։ Այդ բաժինը գրված էր դիագրամներով։ Նայթինգեյլը դարձավ վիճակագրության մեջ ինֆոգրաֆիկ մեթոդների օգտագործման նորարար։ Նա ստեղծեց կլոր դիագրամներ (անգլ.՝ polar area diagram), որոնք անվանեց «աքլորի կատար» (անգլ.՝ coxcombs)։ Նա օգտագործում էր այդ դիագրամները, որպեսզի ցույց տար պատերազմում մահացածների թիվը, որոնք կարելի էր կանխել։ Նրա դիագրամների մեծ մասը ներառվեց բանակի առողջապահության միության հաշվետվության մեջ։ Նայթինգեյլը այդ դիագրամները տարածում էր պառլամենտում, կառավարություն և բանակում՝ պամֆլետի տեսքով։ Արդյունքում անցկացվեցին բարենորոգումներ, և բանակում կազմակերպվեց բժշկական վիճակագրական տվյալների հավաքում[12]։
Նայթինգեյլը Ուիլյամ Ֆարի (բրիտանացի համաճարակագետ և վիճակագիր) և այլ բժիշկների օգնությամբ մշակեց հոսպիտալներում վիճակագրական տվյալների հավաքման ձև (անգլ.՝ Model Hospital Statistical Form)։ Այդ ձևը պետք է միասնականացներ հոսպիտալներիի հիվանդների, առողջացածների, դուրս գրվածների, անբուժելիների քանակի, հիվանդների հիվանդանոցում անցկացված միջին ժամանակի և այլնի վիճակագրական տվյալները։ Մեթոդը ընդունվեց Վիճակագիրների միջազգային կոնգրեսի կողմից (անգլ.՝ International congress of Statistics), 1860 թվականին՝ Լոնդոնում։ Սակայն ձևը շատ բարդ էր և ներառում էր հիվանդությունների դասակարգումը, ինչի պատճառով այն լայն տարածում չստացավ[12]։
Համաշխարհային ճանաչում և հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1883 թվականին Նայթինգեյլը պարգևատրվել է Արքայական Կարմիր խաչով, իսկ 1907 թվականին՝ «մատուցած ծառայությունների համար» շքանշանով։ 1912 թվականին Կարմիչ Խաչի Լիգան ստեղծեց Ֆլորենս Նայթինգեյլի մեդալ, որը մինչ օրս համարվում է պատվավոր մրցանակ բուժքույրերի համար։ Մայիսի 12-ին՝ Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրը, աշխարհը տոնում է բուժքույրերի միջազգային օրը։ Լոնդոնում գործում է Ֆլորենս Նայթինգեյլի թանգարանը, որտեղ ներկայացված են Ֆլորենսի կարևոր իրերը։ Նայթինգեյլի կյանքի մասին նկարահանվել են մի քանի գեղարվեստական և փաստագրական ֆիլմեր։ 1951 թվականին էկրաններ բարձրացավ Հերբերթ Ուիլքոքսի պատմական «Լեդին ջահով» կինոնկարը, որի գլխավոր դերասանուհին Աննա Նիգլն է։ Նայթինգեյլին նվիրված են նաև ռեժիսորներ Դերիլ Դյուկայի (1985) և Նորման Սթոունի (2008) ֆիլմերը։ 1975-1994 թվականներին Ֆլորենս Նայթինգեյլի դիմանկարը պատկերված է 10 ֆունտ սթերլինգի հակառակ կողմում[15]։ Նրա պատվին է անվանվել Վեներա մոլորակի օղակներից մեկը (անգլ.՝ Nightingale Corona)։ 1955 թվականին նա պատկերվել է ԳՖՀ-ի նամականիշերի վրա։ Տոլյատինյան «Հուգո Ուգո» խումբը նրան նվիրել է «Ֆլորենս Նայթինգեյլ» երգը («Երկու արև, երկու լուսին» ալբոմը, 1990)։ Fate/Grand խաղում նա ներկայացված է, որպես Բերսերկ կարգի աղախին։
Ֆլորենս Նայթինգեյլի էֆեկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորենս Նայթինգեյլի պատվին անվանվել է հոգեբանական համախտանիշը կամ էֆեկտը (անգլ.՝ Florence Nightingale effect), որը արտահայտվում է, երբ բժիշկը կամ քույրը, հոգ տանելով հիվանդի մասին, սկսում են նրա հանդեպ զգացմունքներ տածել, որոնք հետագայում կարող են վերածվել սիրո[16]։ Այդ սինդրոմի մասին հիշատակել է Էմետ Բրաունը՝ Հետ դեպի ապագա ֆիլմի հերոսը (1985), և Ջորջ Կոստանզան՝ «Սայնֆելդ» հեռուստասերիալում (4-րդ եթերաշրջան, 20-րդ էպիզոդ), ինչպես նաև Գրեգորի Հաուսը՝ «Դոկտոր Հաուս»-ում, տերմինը օգտագործել էր Էլիսոն Կամերոնի վարքը նկարագրելու համար (5-րդ եթերաշրջան, 21-րդ սերիա (2008 թվական))։ Հիշատակվել է նաև Գրիֆինների 9-րդ եթերաշրջանի 12-րդ սերիայում, «Սմոլվիլի գաղտինքերը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի 16-րդ սերիայում և 7-րդ եթերաշրջանի 7-րդ սերիայում, երբ Քլոյան հիշատակում է Ֆլորենս Նայթինգեյլի և Նիկիտայի անունները, որպես հակապատկերներ։ Նաև հիշատակվում է Ջոջո Մոյեսի «Մինչ քեզ հանդիպելը» և Ռոբերտ Հայլնլայնի «Օտարը օտար երկրում» վեպերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Selanders L. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Найтингейл Флоренс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Florence Nightingale: The Grave at East Wellow
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Kindred Britain
- ↑ 8,0 8,1 8,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Oxford Dictionary of National Biography
- ↑ History of Harley Street at Harley Street Guide
- ↑ Борис Акунин (2013 թ․ դեկտեմբերի 19). «Феноменальный доктор Барри». «Во время Крымской войны Барри устроил страшный разнос знаменитой Флоренс Найтингейл – за то, что из-за скверных условий раненые у неё в госпитале мерли как мухи. Найтингейл была страшно фраппирована таким ungentlemanly behavior, хоть впоследствии и признала, что после исполнения требований начальника смертность резко сократилась. И лишь век спустя «неджентльменство» генерал-инспектора раскрылось в новом свете: первая женщина-врач учила профессии первую медсестру.»
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Cohen, I. Bernard (1984 թ․ մարտ). «Florence Nightingale». Scientific American. 250 (3): 128–137. doi:10.1038/scientificamerican0384-128. PMID 6367033.
- ↑ Kate Kelly Medicine Becomes a Science: 1840-1999. — Infobase Publishing, 2010. — С. 26. — 185 с. — ISBN 9781438127521
- ↑ Robert L. Mason. «ASA: The First 160 Years». American Statistical Association. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Great Britain bank notes 10 Pounds Sterling banknote» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Ruffolo, 2007, Florence Trivia, էջ 3
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рейтенбарг Д. Флоренция Найтингейл // Медицинская сестра. — 1960. — № 7—8.
- Horndasch М. Die Lady mit der Lampe. — Bonn, 1948.
- Bishop W., Goldle S. A biobibliography of Florence Nightingale. — London, 1962.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Биография Флоренс Найтингейл на портале «Праздники мира»». prazdnikimira.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- Ruffolo D. C. «Florence Nightingale, Her Call to Care» (pdf). Nurse Link, 2007, 1(2): 1—3 (անգլերեն). luhs.org. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորենս Նայթինգեյլ» հոդվածին։ |
|